Skip to Content

Ինչ տարբերություն, թե ում հետ

Ըստ Լեոնարդ Գերշի «Butterflies Are Free» պիեսի
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան
Պրեմիերան կայացել է 16.05.2009 թ., Երևանում

Կինն արտառոց է և արտասովոր, Տղամարդը` ռոմանտիկ;
Կինը կյանքի ուղիներով ուզում է ճախրել ինչպես թիթեռ,
Տղամարդը` սովորում ազատվել նախապաշարմունքներից և
սահմանափակումներից, սակայն փոխադարձ կապվածությունն է
իսկությամբ նրանց դարձնում անբռնադատ։
Սիրո մի պատմություն հարուստ ընտանիքից կույր տղայի և դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ աղջնակի մասին. լի վառ ռեպրիզներով և հանդուգն։ կրքոտ երկխոսություններով։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սերն անհավատորեն ընդունող ժամանակակից երիտասարդության մասին է, թեպետ երբեմն սերն այնքան մոտ է։
Այս թեթև, թիթեռնիկների թևերից հյուսված աշխատանքը կբացի անսահման
քնքշության գաղտնիքը և կօգնի հավատալ իսկական զգացմունքին։
«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը խրատական պատմություն է երիտասարդ սիրահարների, ինչպես նաև նրանց ծնողների համար։
Բոլոր երիտասարդներն ուզում են ազատ լինել, թեև քչերը կարող են
ստույգ ասել, թե որն է իրական ազատությունը։
Բոլորը ձգտում են գտնել իրենց տեղը կյանքում, սակայն դրան հասնելն այքան էլ դյուրին չէ, ինչպես երազում են այդ մասին ծնողական տան տանիքի ներքո...

ՄԱՄՈՒԼԸ «ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՒՄ ՀԵՏ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ.

«Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը երիտասարդ բեմադրիչ Լուսինե Երնջակյանի երկրորդ ինքնուրույն աշխատանքն է Երևանի կամերային թատրոնում։ Նա փորձում է բեմադրել հոգեբանական պիեսներ, հանդիսատեսին ներկայանալ երիտասարդական ուրույն ձեռագրով»։
Սաթենիկ Հովակիմյան, «Մատուցման եղանակից է կախված՝ ներկայացումը կընդունվի՞, թե՞ կտապալվի», «Իրավունք de facto», 30.03.2010

ՓԱՌԱՏՈՆԵՐ.
06.10.2009 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 7-րդ Միջազգային թատերական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

12.11.2009 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 4-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

06.03.2010 – Հայաստան, Երևան, «Թատրոն – X» 3-րդ Հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

27.03.2010 – ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը (բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան), և «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը շնորհվեց Լիլի Էլբակյանին։

14.10.2010 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 5-րդ հանրապետական փառատոն։ Ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։ Փառատոնի դիպլոմանտ։

29.10.2010 – Հայաստան, Երևան, «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային բաց փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը։ Բեմադրող-ռեժիսոր Լուսինե Երնջակյան։

Ինչ տարբերություն, թե ում հետ
Ինչ տարբերություն, թե ում հետ
0
Ваша оценка: Пусто