Skip to Content

Theatre / Թատրոն / Театр

Փնտրվում է տղամարդ

հոգեբանական դրամա՝ մեկ գործողությամբ
(ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի)
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան։
Պրեմիերան կայացել է 22.02.2008 թ.-ին, Երևանում։

Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։
Թեպետ անվերադարձ անցել են սիրո և ռոմանտիկայի ժամանակները,
բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։

Տիտանիկ, made in Armenia

(Նախկինում «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ...» 1993 թ.)

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 17.11.1993 թ. Երևանում

«Տիտանիկ - 2»-ը՝ վերանվանված «Նոյյան տապանը», փորձում է փրկել մարդկության մնացորդները։
Հերթական տապանի տախտակամած են բարձրանում ուղևորները և անձնակազմը։ Նավի ուղևորները հենց ինքը՝ հանդիսատեսն է, իսկ թիմը կազմված է. Նավապետից, նրա օգնական Ծովակալ Սաքոյից, Պոետից, ում վերցրել են մեկնումից անմիջապես առաջ և ոչ մի կերպ չեն կարողանում որոշել, թե ինչով է նա զբաղվելու նավարկության ընթացքում՝ լինի ռադի՞ստ, թե՞ առաջին հայ տիեզերագնացը։

Մոխրոտը

Հեղինակ` Շ. Պերրո
Ռեժիսոր` Ա. Միրիջանյան

Քաջ Նազար

Բեմադրությունը՝ Արմեն Էլբակյանի
Երաժշտությունը Դավիթ Դավթյանի
Նկարիչ՝ Դավիթ Մինասյան
Ժանր Երաժշտական հեքիաթ
ռեժիսոր Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստ. գործիչ Արմեն Էլբակյան

Մարդը Լամանշից

Ինֆորմացիա Վարկածը և բեմադրությունը` Արմեն Էլբակյանի
Նկարիչ` Դավիթ Մինասյան
Երաժշտությունը և երգերի տեքստը` Ռուզան Բանդուրյան

Ժանր Երաժշտական ներկայացում 2 գործողությամբ

ռեժիսոր Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ՀՀ արվեստի վաստ. գործիչ Արմեն Էլբակյան

Դերերում Պատմիչ` Զարուհի Շահբազյան
Ալոնսո Կիխանո, Դոն Կիխոտ` Աշոտ Ստեփանյան
Սանչո Պանսա` Վասպուր Հակոբյան
Ալդոնսա, Դուլսինեա` Լիլի Էլբակյան
Սամսոն Կարասկո` Սարգիս Գրիգորյան
Անտոնիա` Սիրանուշ Բիլբուլյան
Տնային տնտեսուհի` Սոնա Հարությունյան
Հոգևորական, Խուան` Հրաչյա Հակոբյան
Պանդոկապան, վարսավիր` Գագիկ Սուքիասյան

Ինչպես ես դարձա տղամարդ

Սերգեյ Դանիելյան
Մոնո ներկայացում։ «Փոքր Դահլիճ»-ում

Կաբարե

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 04.10.1990 թ., Երևանում
 
Սա մի երաժշտական և շատ ծիծաղելի շոու է՝ համեմված զավեշտական մանրապատումներով։ Այս ներկայացումը հավասարապես ընկալելի և հարազատ է ոչ միայն հայ, այլև՝ օտարերկրացի ցանկացած հանդիսատեսի համար. այստեղ լեզվային խոչնդոտներ չկան։
Եկել ես թատրոն, ընկել... սրճարան։ Քեզ շամպայն են հրամցնում, բեմի վրա հաճելի օրիորդներ և այրեր երգում են, պարում, քեզ ուրախացնում՝ ներգրավելով բեմական գործողությունների մեջ։
Դուք կարող եք ձերբազատվել առօրյա հոգսերից, զվարճանալ։

Ի զե՛ն

Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 17.02.2006 թ. Երևանում
 
27.03.2007թ. - 2006-2007թթ. թատերաշրջանի “Լավագույն ներկայացում“ անվանակարգում “ԱՐՏԱՎԱԶԴ“  ամենամյա մրցանակը շնորհվեց “Ի զեґն“ ներկայացմանը։

«Եթե տասը միլիոն հայերի սրտերը բաբախեին միասին...»։

Կառավարական համերգ

Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 29.12.1980, Երևանում

Այս տարի լրանում է «Կառավարական համերգ» բեմադրության 30 տարին։
Հազարից ավելի ներկայացում, կես միլիոնից ավել հանդիսատես՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում. Ասիայում, Եվրոպայում, Ամերիկայում։
Այսօր այն հրարավորություն ունեք դիտելու նաև Դուք։
 
Դերասանական կազմ.

Քեթրին Մանասյան
Լուիզան Ներսիսյան
Գեորգի Ամիրագով
Արշալույս Հարությունյան
Ռաֆայել Երանոսյան
Անդրանիկ Հարությունյան
Նոննա Գրիգորյան
Սենիկ Բարսեղյան
Հասմիկ Դանիելյան
Անի Գրիգորյան
Արսեն Գրիգորյան
Մխիթար Ավետիսյան

Syndicate content