Կաբարե
Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 04.10.1990 թ., Երևանում
Սա մի երաժշտական և շատ ծիծաղելի շոու է՝ համեմված զավեշտական մանրապատումներով։ Այս ներկայացումը հավասարապես ընկալելի և հարազատ է ոչ միայն հայ, այլև՝ օտարերկրացի ցանկացած հանդիսատեսի համար. այստեղ լեզվային խոչնդոտներ չկան։
Եկել ես թատրոն, ընկել... սրճարան։ Քեզ շամպայն են հրամցնում, բեմի վրա հաճելի օրիորդներ և այրեր երգում են, պարում, քեզ ուրախացնում՝ ներգրավելով բեմական գործողությունների մեջ։
Դուք կարող եք ձերբազատվել առօրյա հոգսերից, զվարճանալ։
Թատերախաղի ընթացքում հանդիսատեսներից ընտրվում է «Կաբարե» ներկայացման Թագուհին։
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐ
Մոսկվա, ԱՄՆ (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո), Հալեպ, Ուկրաինա (Կիև, Ժիտոմիր, Օդեսսա, Դոնեցկ)։
2007 - Հայաստան, Կապան, Գորիս, ԼՂ (Ստեփանակերտ, Շուշի)։
2007 – Բելառուսի Հանրապետություն, Մինսկ, Բոբրույսկ։ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշակութային օրեր։
11-14.09.2009 – Ռուսաստան, Կրասնոդար, Հայկական մշակույթի օրեր Ռուսաստանում։
